2010/10/30

Հարգանքի բացակայություն

    Վերջերս կարծես թե ակտիվացել են մեր բանակի շուրջը պտտվող պատմությունները, բայց, ցավոք սրտի, միայն վատ պատմությունները: Եթե սահմանում զինվոր է սպանվում, կարողանում ենք մեղադրել ազերիներին, ինչպես ՊՆ-ի այս հաղորդագրությունում, բայց երբ զինվոր է սպանվում երկրի ներսում, այդ ժամանակ ո՞ւմ մեղադրենք: Այդ ամեն ինչը գալիս է բանակում կարգուկանոն չլինելուց: Հայկական բանակում չկա սպայի եւ շարքային զինվորի այն հարգանքը կամ այն փոխհարաբերությունը, որոնք նշված են զինվորական կանոնադրությունում:

2010/10/18

Երեւանը վերեւից` ավելի հետաքրքիր

    Երեւանի փողոցներով հաճախ ման գալու պատճառով շատ եմ լինում Կասկադում: Ինչքան էլ հոգնած լինեմ կամ ուղղակի ոտերիս վրա չկարողանամ կանգնեմ, հենց բարձրանում եմ Կասկադի վերեւը, ոնց որ միանգամից հանգստանամ: Չգիտեմ ընչից ա: Երեւի քաղաքը էտ ժամանակ աչքիս առաջ ա դրա համար կամ էլ, որ Կասկադում մեքենաների ձայնը չկա կամ շատ քիչ ա լսվում: Սիրում եմ Կասկադում նայեմ մարդկանց ու գուշակեմ, թե ով ինչ ա մտածում կամ որ հեռախոսով խոսում ա ինչ ա խոսում: